
Ermenegildo Zegna-ն Z&A stores-ի առաջին լյուքս դասի խանութ-սրահն է Հայաստանում, որը բացվել է 2006 թվականին: Խանութ-սրահը նախագծվել է Փիթեր Մարինոյի կողմից: Այստեղ ցուցադրված են Ermenegildo Zegna-ի հագուստի և աքսեսուարների ամբողջական հավաքածուները: Ermenegildo Zegna խանութ-սրահը առաջարկում է «made-to-measure» ծառայությունը, որը ապահովում է բացառիկ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:

Burberry Yerevan խանութ-սրահը բացվել է 2010 թվականին: Խանութ-սրահում ցուցադրված է Burberry-ի ինչպես «Runway» բացառիկ հավածաքուն, այնպես էլ կանանց, տղամարդկանց և երեխաների «ready-to-wear» հավաքածուն և աքսեսուարները:

Polo Ralph Lauren Yerevan խանութ-սրահը բացվել է 2014 թվականին Երևանի սրտում և դարձել է «ամերիկյան երազանքի» մասնիկը Հայաստանում: Խանութ-սրահում ներկայացված է հագուստ կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

Emporio Armani Yerevan խանութ-սրահը բացվել է 2008 թվականին՝ ժամանակակից և թրենդային հաճախորդների համար: Խանութ-սրահում ներկայացված են հանրաճանաչ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի կողմից ստեղծված «ready-to-wear» և «Runway collections» հավաքածուները:

Rosie-ն բազմաբրենդ խանութ-սրահ է, որը բացվել է Երևանում 2011 թվականին: Խանութ-սրահում ներկայացված են այնպիսի հանրաճանաչ բրենդներ, ինչպիսիք են՝ Hugo Boss, RED Valentino, Marc Jacobs, Kenzo, Versus Versace, MCQ, Polo Ralph Lauren, MMissoni, ZZegna, Aspinal of London, BonPoint, Armani Junior and Armani/Dolci ապրանքանիշերը:

OVS Yerevan-ը բացվել է 2012 թվականին: Խանութ-սրահում ներկայացված են իտալական հագուստ և աքսեսուարներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Երկրորդ խանութ-սրահը, որտեղ ներկայացված է միայն մանկական տեսականի, բացվել է Երևանում 2017 թվականին: Խանութ-սրահները տեղակայված են Yerevan Mall-ում և Dalma Garden Mall-ում: