KENZO

Kenzo լյուքս դասի ֆրանսիական նորաձևության տուն է, որը հիմնադրվել է 1970 թվականին ճապոնացի դիզայներ Կենզո Տակադայի կողմից: Տակադան ծնվել է Ճապոնիայում և 1964 թվականին տեղափոխվել Փարիզ՝ նորաձևության ոլորտում կարիերա սկսելու համար: Նա հայտնի դարձավ նրանով, որ յուրովի համադրեց ասիական ու ճապոնական բազմազան ոճերը և եվրոպական նորաձևության տարրերը: Կենզոն սկսեց արտադրել կանացի ձեռագործ հագուստ, 1983 թվականից՝ տղամարդկանց հագուստ, իսկ 1987 թվականից՝ մանկակակն հագուստ:

top