ADDRESS
Հյուսիսային Պող. 5
PHONE
+374 11 500 115
ONLINE STORE
DELIVERY/PAYMENT
COPYRIGHT
© 2017 Z&A LLC

«Z&A» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին` բացելով իր առաջին էքսկլյուզիվ, արտոնագրային հիմունքներով «Ermenegildo Zegna» խանութ-սրահը: Թվով երկրորդ «Emporio Armani» խանութ-սրահը նախատեսված էր առաջին դասի թիրախի համար: 2010 թվականին Երևանում բացվեց առաջին «Burberry» խանութ-սրահը: 2011 թվականին «Ermenegildo Zegna» խանութ-սրահը վերաբացվեց Հյուսիսային պողոտայում իր նոր՝ «Peter Marino» կոնցեպտով համալրելով արդեն գործող խանութ-սրահների ցանկը: «Z&A»-ի հաջորդ ձեռքբերումը «Armani Junior» և «Rosie» մուլտիբրենդային խանութ-սրահի բացումն է` «Red Valentino», «Mmissoni», «Zzegna», «Marc by Marc Jacobs» և մի շարք այլ ապրանքանիշերով:

2012 թվականին կայացավ հագուստի մեծածախ վաճառքով զբաղվող իտալական խոշորագույն «Coin Group» ընկերությանը պատկանող «Coincasa» և «OVS» ապրանքանիշերի խանութ-սրահների բացումը:

«Coincasa» խանութ-սրահում ներկայացված է կահույքի, տնային պարագաների լայն տեսականի: Շարունակելով հայկական շուկա ներմուծել իտալական ոճն ու ոգին` նույն թվականի հոկտեմբերին «Coin Group» ընկերության անդամ, իտալական նորաձևության ոլորտում առաջատարներից մեկը հանդիսացող «OVS» ապրանքանիշի առաջին խանութ-սրահը բացվեց Հյուսիսային պողոտա 12 հասցեում, որին 2013 թվականին հաջորդեցին երկրորդ «OVS» և «Coincasa» խանութ-սրահները «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում:

2014 թվականին կայացավ աշխարհում առաջատար համարվող և նորաձևություն թելադրող «Polo Ralph Lauren» ապրանքանիշի մուտքը Երևան, որը ներկայացնում է կանանց և տղամարդկանց հագուստի ու աքսեսուարների յուրօրինակ նմուշներ:

Իսկ արդեն 2014 թվականի գարնանը «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում բացվեց «ZA Denim» խանութ-սրահը: Այն զբաղեցնում է 80 քմ տարածք, որտեղ ներկայացված է աշխարհահռչակ ապրանքանիշերի հագուստի, կոշիկների և աքսեսուարների լայն տեսականի՝ մշտապես մինչև 70% զեղչված գներով: Խանութ-սրահում ներկայացված են հետևյալ ապրանքանիշերը` «Burberry», «Emporio Armani», «Armani Jeans», «EA7», «Ermenegildo Zegna», «Zzegna», «Red Valentino», «Mmissoni», «Marc by Marc Jacobs»:

Այժմ «Z&A» ՍՊԸ-ն գերիշխող դիրք է զբաղեցնում «լյուքս» կարգի ապրանքանիշերի ներկայացվածությամբ և ներդնում է իր բոլոր ջանքերը` հաճախորդներին առաջարկելով բարձրորակ ապրանքատեսականի և մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկում: